Վրաստանը չի մասնակցելու «3+3» ձեւաչափին - Mediamax.am

2595 դիտում

Վրաստանը չի մասնակցելու «3+3» ձեւաչափին


Դավիթ Զալկալիանին
Դավիթ Զալկալիանին

Լուսանկարը` sova.news


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը չի նախատեսում մասնակցել «3 + 3» ձեւաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

 

«Վրաստանը չի մասնակցելու «վեցի նախաձեռնությանը»։ Այդ մասին ես հայտնել եմ նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան կատարած այցերի ժամանակ»,- հավելել է Զալկալիանին։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել «3+3» ձեւաչափի գաղափարին, նույն մոտեցումը նկատվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում։

 

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջեւ ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնական շահը այս տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների եւ որոշումների համաձայնեցման մեխանիզմ ստեղծելու հարցում, որը երկար ժամանակ հետ է պահել իր զարգացումը այստեղ առկա հակամարտությունների պատճառով»,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին