Իրանը կտրականապես հերքել է Ալիեւի մեղադրանքները - Mediamax.am

1874 դիտում

Իրանը կտրականապես հերքել է Ալիեւի մեղադրանքները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թեհրանը վճռականորեն հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Կովկասով անօրինական նարկոթրաֆիկի կազմակերպմանը Իրանի ներգրավվածության մասին:

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

 

Նա հայտարարել է, որ «նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը»:

 

«Ցավոք, չնայած բոլոր տեսակի շփումների ընթացքում Բաքվի դրական անձնական հաղորդագրություններին, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց իրանական կողմը համապատասխան պատասխան է տալու», - հավելել է Խաթիբզադեն:

 

Ալիեւի մեղադրանքները հերքել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ, Ալիեւը, մասնավորապես, ասել էր.

 

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Իրանի հետ սահմանի 130 կմ հատվածի վրա, որը գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո մոտ 30 տարի, մենք արգելք դրեցինք Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան եւ հետագայում դեպի Եվրոպա նարկոթրաֆիկին: Սա հուշում է, որ 30 տարի շարունակ Հայաստանը՝ Իրանի հետ հանցավոր համաձայնությամբ, օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա նարկոթրաֆիկ իրականացնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին