Ալիեւը Հայաստանին եւ Իրանին մեղադրել է «անօրինական նարկոթրաֆիկի» համար - Mediamax.am

3735 դիտում

Ալիեւը Հայաստանին եւ Իրանին մեղադրել է «անօրինական նարկոթրաֆիկի» համար


Լուսանկարը` day.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Հայաստանին եւ Իրանին մեղադրել է «հայկական օկուպացիայի շրջանում Ղարաբաղի տարածքով անօրինական նարկոթրաֆիկ» կազմակերպելու մեջ:

Ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ, նա, մասնավորապես, ասել է.

 

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Իրանի հետ սահմանի 130 կմ հատվածի վրա, որը գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո մոտ 30 տարի, մենք արգելք դրեցինք Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան եւ հետագայում դեպի Եվրոպա նարկոթրաֆիկին: Սա հուշում է, որ 30 տարի շարունակ Հայաստանը՝ Իրանի հետ հանցավոր համաձայնությամբ, օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա նարկոթրաֆիկ իրականացնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին