Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում Լաչինի շրջանում մեկնարկել են երկու երկրների համատեղ մարտավարական զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես հայտնում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում փոխգործակցության բարելավումն է, այդ թվում՝ որոշումների կայացման եւ ստորաբաժանումների հրամանատարների կառավարման հմտությունների զարգացումը:
Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից ռազմական տեխնիկայի կիրառման հմտությունների կատարելագործմանը բարդ տեղանքի պայմաններում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: