Զախարովա. սահմանազատման աշխատանքները պետք է «շուտափույթ» սկսվեն - Mediamax.am

3554 դիտում

Զախարովա. սահմանազատման աշխատանքները պետք է «շուտափույթ» սկսվեն


Մարիա Զախարովան
Մարիա Զախարովան

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «վերջին շաբաթներին հնարավոր է եղել թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»:

«Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն», - ասել է նա՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ճեպազրույցում:

 

Զախարովայի խոսքով ՝ Ռուսաստանը շարունակում է գործադրել ակտիվ միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը:

 

«Արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ սահմանային ծառայությունների միջոցով Բաքվի եւ Երեւանի հետ ստեղծվել է սերտ համակարգում: Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», - ասել է Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին