Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է կարգադրություն Քելբաջարի շրջանում գտնվող երեք ոսկու հանքավայրերը թուրքական ընկերություններին փոխանցելու մասին:
Ըստ հրամանագրի՝ Գաշգաչայի հանքավայրը փոխանցվում է թուրքական «Eti Bakır» ընկերությանը, իսկ Էլբեյդաշի եւ Ագդուզդաղի հանքավայրերը ՝ «Artvin Maden»-ին:
Հանքավայրերը փոխանցվում են 30 տարի ժամկետով:
Մեդիամաքսը նշում է, որ այս թուրքական ընկերությունները պատկանում են Ահմեդ Չենգիզին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական գանձապահներից եւ ակտիվների ստվերային կառավարիչներից մեկին:
Մինչեւ 2020-ի պատերազմը հանքավայրերը պատկանում էին GeoProMining ընկերությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: