IREX. Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ամենաբարենպաստ մեդիա միջավայրը Հայաստանում է - Mediamax.am

6072 դիտում

IREX. Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ամենաբարենպաստ մեդիա միջավայրը Հայաստանում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2011-ին Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ամենաբարենպաստ մեդիա միջավայրը Հայաստանում է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նման եզրակացության են եկել IREX միջազգային կազմակերպության փորձագետները` «Եվրոպայում եւ Եվրասիայում ԶԼՄ-ների կայունության ցուցանիշ-2011» (Media Sustainability Index 2011) իրենց ամենամյա հետազոտությունում:

 

0-ից մինչեւ 4 սանդղակում, որտեղ 4-ը նշանակում է ազատ մեդիա միջավայր, IREX-ի փորձագետները Հայաստանին շնորհել են 2.09 միավոր, որը 2011-ին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: Ադրբեջանի ցուցանիշն է 1.65, իսկ Վրաստանինը` 1.85:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին