Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան եւ Իրանը շարունակում են բանակցությունները՝ Վանա լճի ջուրը Ուրմիա տեղափոխելու շուրջ:
Ուրմիա լճի վերականգման կենտրոնի քարտուղար Իսա Քալանթարին Tasnim News գործակալությանն ասել է, որ Վանը 350 մ բարձր է Ուրմիայից, ինչը թույլ կտա իրականացնել նախագիծը՝ առանց զգալի տեխնիկական բարդությունների:
Երկու լճերի միջեւ հեռավորությունը 170 կմ է:
Երկրների միջեւ շարունակվում են տեխնիկական եւ քաղաքական բանակցությունները $1 մլրդ արժողությամբ նախագծի իրականացման շուրջ, ասել է Քալանթարին:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ստեղծել էր լճի փրկությամբ զբաղվող աշխատանքային խումբ:
Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ուրմիա լճի ջրի պաշարները կրճատվել են ավելի քան 70 տոկոսով: Լիճը փրկելու համար տարեկան անհրաժեշտ է 3,1 մլրդ խմ ջուր: Այսօր լճի ջրի մեկ լիտրը պարունակում է 330 գ աղ, իսկ նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 160-170 գրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: