Փորձագետ. Ռուսական տանկերի վաճառքը Բաքվին առայժմ չի խախտի ռազմական հավասարակշռությունը - Mediamax.am

5274 դիտում

Փորձագետ. Ռուսական տանկերի վաճառքը Բաքվին առայժմ չի խախտի ռազմական հավասարակշռությունը


Լուսանկարը` http://anti-teror.ucoz.ua


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանին ռուսական Տ-90Ս տեսակի տանկերի վաճառքը առայժմ չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

 

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

 

«100 տանկերի առաքումն Ադրբեջանին առայժմ էական ազդեցություն չի ունենա ռազմական հավասարակշռության վրա: Սակայն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է հարձակողական տեխնիկա գնել, չի կարող մեզ չմտահոգել: Վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանը մոտ 400%-ով ավելացրել է ռազմական, հատկապես, հարձակողական տեխնիկայի գնումները: Եթե այս միտումը շարունակվի, ապա կարող է լուրջ սպառնալիք դառնալ մեզ համար»,- նշել է փորձագետը:

 

Հրաչյա Պետրոսյանցի խոսքերով, Տ-90Ս տեսակի 100 տանկերի հիմնական առավելությունն այն է, որ դրանք հայտնաբերում եւ ոչնչացնում են լազերային կառավարմամբ գերճշգրիտ օբյեկտները, ինչպես նաեւ թռչող արկերը: «Մի շարք առավելությունների կողքին Տ-90Ս տանկերն ունեն նաեւ թերություններ: Դրանք անխոցելի տանկեր չեն: Բացի այդ, դրանք դեռեւս չեն փորձարկվել պատերազմական գործողություններում»,- ընդգծել է մասնագետը:

 

Փորձագետի փոխանցմամբ, Հայաստանը ձեռք չի բերում Տ-90Ս տանկեր՝ հաշվի առնելով դրանց շուկայական բարձր գինը եւ մեր տարածաշրջանում դրանց օգտագործման սահմանափակ հնարավորությունները: Հայաստանը նախընտրում է Տ-72 տեսակի տանկեր, որոնք արդեն հասցրել են ցուցադրել իրենց առավելությունները տարբեր ռազմական գործողություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին