Երեւան: Մեդիամաքս: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնեցին Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունում: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: