Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ մինչ ավագանու ընտրություններն իրեն փորձել են կաշառել:
«Հարյուր հազարավոր դոլարի կաշառքի առաջարկ է եղել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին:
Նա, սակայն, հրաժարվել է նշել կաշառք առաջարկող ուժի կամ անհատի անունը՝ ասելով, որ այդ առաջարկը ստացվել է «քաղաքական դաշտից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: