Բրիտանիան հետաքրքրված է հայաստանյան շուկայում իր ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ - Mediamax.am

3059 դիտում

Բրիտանիան հետաքրքրված է հայաստանյան շուկայում իր ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերն այսօր ասել է, որ «մենք հետաքրքրված ենք հայաստանյան շուկայում բրիտանական ընդկերությանների ներգրավվածության ընդլայնմամբ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»:

Ինճպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման եւ տնտեսական նոր կապերի հաստատման գործում: Կողմերն անդրադարձել են նաեւ ֆինանսական, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, դեղագործության բնագավառներում հնարավոր համագործակցությանը:

 

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ Սայմոն Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին:

 

Սայմոն Ֆրեյզերին այսօր ընդունել են նաեւ ՀՀ նախագահը եւ արտգործնախարարը:

 

2012թ. սեպտեմբերին Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը նշել էր, որ «Հայաստանը պետք է իրեն էլ ավելի գրավիչ դարձնի արտասահմանյան ներդրումների համար, ինչպես նաեւ ձեւավորի մրցակցային ներքին շուկա»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին