Երեւան: Մեդիամաքս: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է, որ մարտի 2-ին Ազատության հրապարակում կհայտարարի, արդյո՞ք դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, թե ոչ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարկում հանրահավաքի ժամանակ, դիմել է հանրահավաքի մասնակիցներին՝ փորձելով այս հարցի շուրջ պարզել նրանց դիրքորոշումը:
«Մարտի 2-ին շատ հարցեր կստանան իրենց պատասխանները եւ միասին կհստակեցնենք մեր հետագա գործողությունների ծրագիրը»,- ասել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունելով սոցիալական ցանցերում քաղաքացիների ակտիվ կեցվածքը, միեւնույն ժամանակ կոչ է արել նրանց գալ հանրահավաքի, «այլ ոչ թե նստել համակարգչի առջեւ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: