Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության եւ ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը:
Փետրվարի 27-ին Սերժ Սարգսյանն հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետները:
Վիգեն Սարգսյանին հանձնարարվել է ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու ձեռքբերում. միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը եւ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի:
«Հիմա շատ կարեւոր է, որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք ձեռք բերվածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները», - ընդգծել է ՀՀ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: