Դավիթ Հարությունյանը գոհ է միջազգային դիտորդների գնահատականներից - Mediamax.am

4601 դիտում

Դավիթ Հարությունյանը գոհ է միջազգային դիտորդների գնահատականներից


Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասել է, որ գոհ է միջազգային դիտորդների գնահատականներից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիտորդների գնահատականներում կարեւորում է հատկապես այն, որ միջազգային կառույցները պատրաստ են շարունակել աշխատանքը՝  Հայաստանում ընտրական գործընթացները բարելավելու  ուղղությամբ:

 

«Ինձ համար նման զեկույցները նոր ուղենիշ են` աշխատանքը շարունակելու համար: Այս տեսանկյունից, ես գոհ եմ դիտորդների զեկույցից: Ես չեմ տեսնում դիտավորյալ եւ նպատակաուղղված քննադատություն»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին