Հայրիկյանը չի ցանկանում, որպեսզի «ոճրագործի նպատակն իրականություն դառնա» - Mediamax.am

2771 դիտում

Հայրիկյանը չի ցանկանում, որպեսզի «ոճրագործի նպատակն իրականություն դառնա»


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «չի ցանկանում ոճրագործի նպատակն իրականություն դառնա», այսօր ասել է թեկնածուի միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

«Մեզ համար պարզ է, որ ոճրագործների նպատակը Պարույր Հայրիկյանին վերացնելն էր, որի հետեւանքը պետք է լիներ նոր ընտրությունների կազմակերպումը», - նշել է նա:

 

Անդրադառնալով դեպքի կապակցությամբ թեկնածու ռեյտինգի բարձրացմանը` Կարո  Եղնուկյանն ասել է . «Երբ նախագահի թեկնածու գտնվում է հիվանդանոցում, նրա հանդեպ ստեղծվում է բացասական իմիջ, նմանօրինակ ռեյտինգի բարձրացումը բացառված է միջազգային փորձում»: Նա հավելել է, որ Հայրիկյանի վարկանշի շոշափելի շարժ չի նկատվել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին