Պարույր Հայրիկյանն ասել է, որ իր որոշումը հայտնի կդառնա վաղը - Mediamax.am

4605 դիտում

Պարույր Հայրիկյանն ասել է, որ իր որոշումը հայտնի կդառնա վաղը


ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր ասել է, որ «իր ներկայացուցիչները վաղը կհայտնեն եզրակացությունը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու եւ իր հանդեպ առկա «Անհաղթահարելի խոչընդոտը» ճանաչելու հայցով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի թղթակիցը, այսօր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել է, որ ի սկզբանե «տրամադրված էր ոչ մի օր չհետաձգել ընտրությունները, ելնելով ժողովրդավարության սկզբունքներից»:

 

Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ իր ներկայացուցիչներն այսօր սկսել են խորհրդակցություններ ու հետազոտություններ իրականացնել, փորձելով հասկանալ` որքանո՞վ կատարվածը կարող է ազդել ընտրական գործընթացի վրա:

 

Նրա խոսքով, իր ներկայացուցիչների ու մյուս թեկնածուների հետ մտքերի փոխանակումներից հետո, պարզ կդառնա իր վերջնական դիրքորոշումը:

 

Պարույր Հայրիկյանը մեկընդմիշտ բացառել է նոր ընտրություններ հրավիրելու հավանականությունը, քանի որ «դա կլինի դավադրություն ժողովրդի նկատմամբ»:

 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին