Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր ասել է, որ ՀՀ Սահմանադրության 52 եւ Ընտրական օրենսգրքի 98 հոդվածների համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտ առաջանալու դեպքում, նախապես նշանակված ընտրությունների օրը կարող է հետաձգվել 2 շաբաթով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպին, Տիգրան Մուկուչյանը հավելել է, որ խոչընդոտների չվերանալու դեպքում 2 շաբաթ ավարտից հետո, ընտրությունները տեղի կունենա 40 օրը լրանալուն պես:
«Անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է Սահմանադրական դատարանին», - ասել է նա՝ նշելով, որ ընտրությունները հետաձգելու խնդրանքով Սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես թեկնածում կամ նրա լիազորված անձը:
Դիմումը ստանալուց 4 օր անց Սահմանադրական դատարանը պարտավոր է որոշում կայացնել ընտրությունների անցկացման հետ կապված:
Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը Տիգրան Մուկուչյանն որակել է «ստոր արարք»՝ հույս հայտնելով, որ մեղավորները արժանի պատիժ կկրեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: