Երեւանում բացվել է Եվրամիության Կենտրոնը - Mediamax.am

5198 դիտում

Երեւանում բացվել է Եվրամիության Կենտրոնը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում Մաշտոցի պողոտա 43/34 հասցեով բացվել է Եվրամիության նոր Կենտրոնը:

Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում ասել է, որ «այսօր Եվրամիության համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբեւէ» եւ «նորաբաց Կենտրոնը լինելու է ԵՄ համագործակցության սիրտը Հայաստանում»:

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իր հերթին, նշել է, որ Կենտրոնի բացումը «Եվրամիության հետ մեր 3-4 տարվա համատեղ աշխատանքի արդյունքն է»:

 

Արթուր Բաղդասարյանի խոսքով, այս պահի դրությամբ, Հայաստանն ունի Եվրամիության հետ մոտ 80 համատեղ ծրագրեր, սակայն այդ թիվը հնարավոր է ընդլայնել եւ հասցնել 150-ի:

 

«Այսօր մենք ունենք Հայաստան-Եվրամիություն համագործակցության հրաշալի ընթացք, եւ Կենտրոնը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

 

ԵՄ Կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղադրիչն է: Կենտրոնը ծառայելու է նաեւ որպես ԵՄ տեղեկատվական կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին