Պարույր Հայրիկյանն առաջարկում է կանանց եւ աղջիկներին զորակոչել 10 ամսով - Mediamax.am

4358 դիտում

Պարույր Հայրիկյանն առաջարկում է կանանց եւ աղջիկներին զորակոչել 10 ամսով


ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առաջարկում է զորակոչել երիտասարդ աղջիկներին եւ կանանց 10-ամսյա զինվորական ծառայության:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Պարույր Հայրիկյանն այսօր ասել է, որ այս գաղափարը դեռեւս 3 տարի առաջ ներկայացրել եւ քննարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այն ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանությունը, սակայն զարգացում չի ստացել:

 

Այժմ այս գաղափարը ներկայացված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրում:

 

«Առաջին փուլում կանայք կսովորեն մեքենա վարել, զենքի տիրապետել, նաեւ առաջին բուժօգնություն ցուցաբերել»,- ասել է Պարույր Հայրիկյանը:

 

Նա հավելել է, որ հետագայում, երբ ծառայություն անցած աղջիկները բուհ կընդունվեն, պետությունը պարտավորություն կստանձնի վճարել ուսման վարձի կեսը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին