Սերժ Սարգսյանի շտաբը դատապարտում է անձնագրային տվյալների հավաքագրումը - Mediamax.am

3125 դիտում

Սերժ Սարգսյանի շտաբը դատապարտում է անձնագրային տվյալների հավաքագրումը


ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբն այսօր դատապարտել է քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման դեպքերը:

«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը եւ զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային  տվյալների հավաքագրման, (այդ թվում  իրենց աշխատանքի վայրերում) աշխատանքներ`

 

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ եւ իրականացմամբ,  հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները (եթե դրանք համապատասխանում են իրականությանը) նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը եւ ստվերում ընտրական գործընթացը,

ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի եւ իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

 

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ:  Հեռ. 010 56 42 97», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին