Տեր-Պետրոսյան. ապրիլի 28-ին կպարզվի` երկխոսություն, թե վերջնագիր իշխանությանը - Mediamax.am

3619 դիտում

Տեր-Պետրոսյան. ապրիլի 28-ին կպարզվի` երկխոսություն, թե վերջնագիր իշխանությանը


Ազատության հրապարակ
Ազատության հրապարակ

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ասել է, որ «ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»։

«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», - ասել է ՀՀ առաջին նախագահը:

Մեր ընտրանին