Փաշինյանը Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես է, քան` 2018-ին կամ 2019-ին - Mediamax.am

1855 դիտում

Փաշինյանը Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես է, քան` 2018-ին կամ 2019-ին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ:

«Պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, եւ այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարեւորությունը: Դա կապված է հետեւյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն կատարած այցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետեւ տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաեւ այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն եւ այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին