Արա Այվազյան. Մեզ «Կրեմլի լրտեսներ» եւ «գործակալներ» են անվանում - Mediamax.am

4324 դիտում

Արա Այվազյան. Մեզ «Կրեմլի լրտեսներ» եւ «գործակալներ» են անվանում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանն ասել է, որ Հայաստանում ակտիվորեն քարոզվում է այն թեզը, թե Ռուսաստանն է հիմնական վտանգը հայկական պետականության համար։

Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Արա Այվազյանն ասել է Մոսկվայում՝ ռուս-հայկական «Լազարեւի ակումբի» հանդիպման ժամանակ։

 

«Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո եւ մինչեւ վերջերս Ռուսաստանը ընկալվում էր որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ եւ այլընտրանք չունեցող երաշխավոր, այժմ մենք ականատես ենք լինում, որ հանրային ընկալումը հիմնովին վերափոխվել է։ Ռուսաստանը ներկայացվում է որպես մեր բոլոր խնդիրների, կորուստների ու նվաստացումների իրական պատճառը եւ մեր պետականությանն ու անկախությանը սպառնացող հիմնական աղբյուրը»,- նշել է նախկին նախարարը։

 

Արա Այվազյանն ասել է նաեւ, որ նրանց, ովքեր համաձայն չեն Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականության հետ, մեղադրում են Մոսկվայի օգտին աշխատելու մեջ, պիտակավորում են որպես «Կրեմլի լրտեսներ եւ Մոսկվայի ազդեցության գործակալներ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին