Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել - Mediamax.am

2369 դիտում

Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել


Լուսանկարը` https://armlur.am/


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել:

Կառավարության կայքի հաղորդմամբ՝ աշխատանքային խմբում ներառվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, Կադաստրի կոմիտեից, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից եւ ԱԱԾ սահմանապահ զորքերից:

 

Աշխատանքային խմբի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն է:

 

Խմբում ներառվել են նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները:

 

Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրաված են նաեւ գեոդեզիստներ եւ քարտեզագիրներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին