Փաշինյան. Զիջումներ անելով՝ ստանում ենք պետական սահման - Mediamax.am

3908 դիտում

Փաշինյան. Զիջումներ անելով՝ ստանում ենք պետական սահման


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «քարտեզների վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնություն չունեն»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը պետք է սահմանազատվի եւ սահմանագծվի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչը մերն է, մերն է, ինչը ոչ` մերը չէ։ Սա ՀՀ անվտանգության ապահովման կարեւոր գործոն է։

 

Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Զիջումներ անելով՝ մենք ստանում ենք պետական սահման: Անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում: Մեր անվտանգությունը պետք է հենվի լեգիտիմության հենքի վրա»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հավաստիացրել է, որ չեն պատրաստվում որեւէ մեկին զիջել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք.

 

«Այն, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, մենք չենք պատրաստվում զիջել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին