«Արդարության մասին ինստիտուտների եւ հանրության պատկերացումները չեն համընկնում» - Mediamax.am

2392 դիտում

«Արդարության մասին ինստիտուտների եւ հանրության պատկերացումները չեն համընկնում»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «արդարության մասին ինստիտուտների եւ հանրության պատկերացումները չեն համընկնում»:

«Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող եւ օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Արդարադատության մեր ինստիտուտները դեռեւս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է»,- Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ սա «լրջագույն պրոբլեմ է, որի հետ պետք է առերեսվենք».

 

«Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների եւ հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ՝ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ եւ, ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին