Հայաստանի ԱԺ –ն վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը - Mediamax.am

2684 դիտում

Հայաստանի ԱԺ –ն վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային ժողովն այսօր վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը, որն ավելի հայտնի է Հռոմի ստատուտ անվամբ:

Նախագծին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, 22 դեմ եւ 0 ձեռնպահ:

 

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեեւ բոյկոտել էին վավերացման քննարկումը, սակայն մասնակցել են քվեարկությանը՝ դեմ քվեարկելով:

 

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էին, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ եւ նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանը՝ ռազմական հանցագործություններից համար:

 

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երեւանի մտադրությունը: «Այդ որոշումները մեզ համար չափազանց թշնամական կլինեն», - ասել էր նա:

 

Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը Հայաստանի Ազգային Ժողովի կողմից «ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին