Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ - Mediamax.am

2848 դիտում

Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում միջազգային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:

ԱԺ-ից հայտնում են, որ այդ մասին նա ասել է՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ հանդիպմանը:

 

Ալեն Սիմոնյանը նշել է, որ «ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ դատապարտելու հումանիտար աղետը»:

 

ԱԺ մամոլի ծառայության հաղորդմամբ, Ժան-Լուի Բուրլանժն ասել է, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին