«Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ զարգացման օրակարգից չպետք է շեղվել» - Mediamax.am

3699 դիտում

«Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ զարգացման օրակարգից չպետք է շեղվել»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք»:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ այս մասին նա ասել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ հանդիպման ժամանակ: Նրա գլխավորած պատվիրակությանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր:

 

«Շատ բարդ ժամանակահատվածում ենք գտնվում, շատ բարդ ժամանակներ են ապրում մեր երկիրը եւ տարածաշրջանը: Ուզում եմ հատուկ ընդգծել Ձեր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս եւ Սյունիքի մարզ կատարած այցելության կարեւորությունը:

 

Հուսով եմ՝ նկատել եք, որ ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ մենք շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում հանրապետությունում, այդ թվում՝ Սյունիքի մարզում. հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է նաեւ, որ Սյունիքի մարզում մեկնարկել է Եվրամիության ներդրումային եւ տնտեսական ծրագիրը:

 

«Հույս ունենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության եւ անվտանգության գործոն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին