Փաշինյան․ «Պրահայի պայմանավորվածություններով պատրաստ ենք խաղաղության պայմանագրին» - Mediamax.am

2484 դիտում

Փաշինյան․ «Պրահայի պայմանավորվածություններով պատրաստ ենք խաղաղության պայմանագրին»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ են կրում եւ էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:

«Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա:

 

Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, իսկ այդ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին: Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է, ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույն կերպ պատրաստ ենք շարունակել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, սակայն, նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. «Հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, որ նաեւ այդ կարգի սադրիչ հայտարարություններով ամբողջությամբ վիժեցնի խաղաղության գործընթացը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին