Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լին Թրեյսիի հետ - Mediamax.am

2904 դիտում

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լին Թրեյսիի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը:

Այդ մասին նա ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ հրաժեշտի հանդիպմանը։

 

Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը Հայաստանում եւ  նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում:

 

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար եւ նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էապես նպաստել են երկրում ժողովրդավարության առաջմղմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին