Փաշինյանը ցանկանում է խաղաղության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ - Mediamax.am

4654 դիտում

Փաշինյանը ցանկանում է խաղաղության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչեւ այս տարեվերջ։

«Ես եւ կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա իրատեսական լինի։ Մենք հույս ունենք եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, ապա դա կարող է լինել իրատեսական, որովհետեւ այդ սահմանները հայտնի են»,- այսօր խորհրդարանում ասել է վարչապետը։

 

Փաշինյանը կարեւոր է համարում «միջազգայնորեն տեսանելի երկխոսության սկիզբը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»։

 

«ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Լավ կլինի, եթե կարողանանք դա անել»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին