ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները - Mediamax.am

3439 դիտում

ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Կառավարությունից հայտնել են, որ ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

 

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին