Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգն առաջ տանելու համար - Mediamax.am

5281 դիտում

Փաշինյանն ակնկալում է ժողովրդի աջակցությունը խաղաղության օրակարգն առաջ տանելու համար


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ասել է, որ «Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված, բայց լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք»։

«Տեսնում ենք նաեւ՝ բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։ 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ Բլինքեն-Միրզոյան- Բայրամով, Սալիվան-Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումները, Միրզոյան-Բայրամով հանդիպումը, Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հեռախոսազրույցը։ Դրանք պարզ եւ հեշտ խոսակցություններ չեն, բայց իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները եւ դիվանագիտական աշխատանքը մեզ համար առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել»,- ասել է նա։

 

Նա նշել է, որ 1991թ․դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ կան նախանշաններ, որ այդ մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։

 

«Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,- ավելացրել է վարչապետը։

 

«Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ, ես այն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում եւ ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը»,- ասել Նիկոլ Փաշինյանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին