Հարությունյան. Արցախի կարգավիճակի հետ կապված փաստաթուղթ չի քննարկվում - Mediamax.am

3673 դիտում

Հարությունյան. Արցախի կարգավիճակի հետ կապված փաստաթուղթ չի քննարկվում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր Երեւանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։

«Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ եւս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի քննարկվում։

 

ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։

 

ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու եւ մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու»,- հայտնել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին