ՀՀ նախկին ԱԳ նախարարը ՀԱՊԿ-ն «անօգուտ» կառույց է անվանել - Mediamax.am

1915 դիտում

ՀՀ նախկին ԱԳ նախարարը ՀԱՊԿ-ն «անօգուտ» կառույց է անվանել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը քննադատել է սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Խորհրդի կայացրած որոշումները:

«Երեկվա գագաթնաժողովի արդյունքը մակերեսային է, թեեւ դա զարմանալի չէ։ Գագաթնաժողովում գերիշխող «երկու կողմերին լսելու» մթնոլորտի ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է, որի նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից Հայաստանի դեմ գործած հարձակման համար», -Թվիթերում գրել է Զոհրաբ Մնացականյանը:

 

Մեկ այլ գրառմամբ նա մեկնաբանել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի խոսքերն այն մասին, որ քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին» եւ նշել, որ դրանք լավագույնս նկարագրում են ՀԱՊԿ-ի «անօգուտ լինելը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին