Ղազախստանի ԱԳ նախարար. «Դժվար է խոսել սահմանի խախտման մասին» - Mediamax.am

4897 դիտում

Ղազախստանի ԱԳ նախարար. «Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։

«Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Մենք ուզում էինք օբյեկտիվ պատկեր ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի պետությունների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի այնտեղ, այնուհետեւ կտեղեկացնի պետությունների ղեկավարներին», - Թլեուբերդիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին