«Հայաստան» դաշինքն ակնկալում է Իրանի ակտիվ ներգրավվածությունը - Mediamax.am

1639 դիտում

«Հայաստան» դաշինքն ակնկալում է Իրանի ակտիվ ներգրավվածությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը ակնկալում է «բարեկամ երկրների, հատկապես Իրանի ակտիվ ներգրավվածությունը՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար»:

«Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Ադրբեջանի գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը:

Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:  

 

Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:

 

Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:

Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:

 

Զորակցելով Հայաստանի զինված ուժերին՝ մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին