Փաշինյան. «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի» հասկացությունը լղոզել չի կարելի - Mediamax.am

5213 դիտում

Փաշինյան. «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի» հասկացությունը լղոզել չի կարելի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայուն լարված է եւ հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն:

Այս մասին Փաշինյանն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

 

«Դեռեւս նախորդ տարվա մայիսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, եւ այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետեւ տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, եւ մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա եւ՛ մեզ, եւ՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա սահմանագծված եւ սահմանազատված սահման, ինչը վտանգավոր ձեւակերպում է:

 

«Մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, եւ որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին