«Հայաստանում միջանցքային տրամաբանությամբ տրանսպորտային ուղի գոյություն չունի» - Mediamax.am

4505 դիտում

«Հայաստանում միջանցքային տրամաբանությամբ տրանսպորտային ուղի գոյություն չունի»


Լուսանկարը` ԱԽ գրասենյակի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին ասել է, որ տարածաշրջանը դեռ լի է մարտահրավերների, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը՝ մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի հետեւանքով զոհվել էր հայ զինծառայող։

 

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ նա նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը: Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որեւէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ եւ հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին