Քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը - Mediamax.am

3478 դիտում

Քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձեւավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը, հայտնում են

կառավարությունից:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը պետք է ունենա ծախսարդյունավետ եւ հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Նա հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ եւ գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին