«Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը» - Mediamax.am

4681 դիտում

«Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ-ի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը:

Կառավարությունից հայտնում են, որ տարածաշրջանային խաղաղության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը:

 

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը եւ աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:  

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին