Մհեր Գրիգորյանը կառուցողական է անվանել առաջին հանդիպումը - Mediamax.am

1067 դիտում

Մհեր Գրիգորյանը կառուցողական է անվանել առաջին հանդիպումը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հայկական կողմից հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանն ասել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։

Նա ՏԱՍՍ-ին ասել է, որ հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ, իսկ օրակարգը կներառի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցեր։

 

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ մայիսի 24-ին տեղի ունեցած առաջին հանդիպումն անցել է կառուցողական։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասել է Մհեր Գրիգորյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին