Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են սահմանին - Mediamax.am

1233 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են սահմանին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է․

 

«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

 

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։

 

Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին