Փաշինյան. Օնիկ Գասպարյանը պատերազմը կանգնեցնելու կոչ չէր արել - Mediamax.am

2343 դիտում

Փաշինյան. Օնիկ Գասպարյանը պատերազմը կանգնեցնելու կոչ չէր արել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում մեկնաբանել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ին արված հայտարարությունը:

 

Օնիկ Գասպարյանը, մասնավորապես,  հայտարարել էր.

 

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր միջոցները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

 

«Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս չունի: Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում են իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին