ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Համբիկ Սասունյանի սպասվող ազատումը - Mediamax.am

4707 դիտում

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Համբիկ Սասունյանի սպասվող ազատումը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարությունը «խորը հիասթափություն» է հայտնում 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի սպասվող վաղաժամկետ ազատման առնչությամբ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

 

«Հարձակումը դիվանագետի վրա ոչ միայն ծանր հանցագործություն է անձի, այլեւ բուն դիվանագիտության հանդեպ: Աշխարհով մեկ ծառայություն տանող նվիրյալ ամերիկացի դիվանագետների անվտանգությունը երաշխավորելու համար ԱՄՆ-ի երկարամյա դիրքորոշումն այն է, որ դիվանագետներին սպանողները պետք է ստանան առավելագույն պատիժ եւ կրեն այն առանց ներման կամ վաղաժամ ազատվելու հնարավորության:

 

Կրկին մեր խորին ցավակցություններն ենք հայտնում պարոն Արիքանի ընտանիքին եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին», - ասել է Էնթոնի Բլինքենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին