ՀՀ նախագահը գործընկերներին հստակ հայտարարության կոչ է արել - Mediamax.am

3799 դիտում

ՀՀ նախագահը գործընկերներին հստակ հայտարարության կոչ է արել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բոլոր միջազգային գործընկերներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին այսօր կոչ է արել ամբողջությամբ հասկանալ հակամարտություն էությունը եւ հստակ հանդես գալ պատերազմը դադարեցնելու հայտարարություններով:

Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում եւ պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսի ժամանակ նախագահը նշել է, որ «պետք է շատ հստակ եւ ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, եւ որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»:

 

Արմեն Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը:

 

«Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն եւ թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»,- ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին