Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է անում աջակցել Ադրբեջանին - Mediamax.am

Փետրվար 12, 2026
11030 դիտում

Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է անում աջակցել Ադրբեջանին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է անում համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանի հետ:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, ելույթ ունենալով Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է.

 

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան միշտ եղել եւ մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ազատագրման արդար պայքարում:

 

Երեւանի գործողությունները կարելի է դասել որպես ռազմական հանցագործություններ: Ցավոք, մի շարք երկրներ փորձում են նույն հարթության վրա դնել Ադրբեջանը եւ օկուպանտ-Հայաստանը: Այդ երկրները անտեսում են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումները: Այդ պատճառով Ադրբեջանի հետ համերաշխությունն այսօր կարեւոր է, քան երբեւէ», - ասել է Չավուշօղլուն:

 

Մեդիամաքսը նշում է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի, թյուրքալեզու երկրներն են Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը:




Մեր ընտրանին