Լավրովն ու Զարիֆը խոսել են գրոհայինների վտանգի մասին - Mediamax.am

2047 դիտում

Լավրովն ու Զարիֆը խոսել են գրոհայինների վտանգի մասին


Լուսանկարը` https://www.thenational.ae/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Սիրիայից եւ Լիբիայից զինյալների ներքաշման վտանգը:

«Մոսկվան եւ Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Նախարարները հայտարարել են, որ դիվանագիտական կարգավորումը այլընտրանք չունի եւ «այդ պետք է սկսվի զինադադարով՝ առանց նախապայմանների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին